Jump to content

Xbox One

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Xbox One
Изображение логотипа
ՄշակողՄայքրոսոֆթ
Սերիայի մասXbox
ՆախորդXbox 360
ՀաջորդXbox Series X and Series S?
Թողարկման թվականնոյեմբերի 22, 2013
🌐xbox.com/xbox-one և xbox.com/it-IT/xboxone/(իտալ.)
 Xbox One Վիքիպահեստում

Xbox One, թվով երրորդ խաղային հարթակն է ստեղծված Մայքրոսոֆթ ընկերության կողմից։ Թողարկվել է 2013 թվականի մայիսի 23-ին։ Խաղային հարթակի առաջին վաճառքը սկսեց ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, իսկ Իտալիայում և Իսպանիայում 2013 թվականի նոյեմբերի 22-ին։ Արժեքը կազմում է ԱՄՆ-ում 499$, Եվրոպայում 499€, իսկ Մեծ Բրիտանիայում 429£։

Խոսակցությունները սկսվեցին 2008 թվականին, երբ Մայքրոսոֆթը սկսեց որոնել նոր մենեջեր հաջորդ սերնդի խաղային հարթակի համար[1]։ Մինչ պաշտոնապես կհայտարարվեր խաղային հարթակի իրական անունը կրում էր «Դուրանգո»[2] կեղծանունը։ Նույնիսկ վարկած կար ըստ մի շարք հայտնի թերթեիր կողմից՝ մասնավորապես «Ֆորբես»-ի[3], որ այն հավանականությամբ կկրի Xbox Infinity անունը։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս անգամ նոր սերնդի խաղային հարթակը ավելի պարզ տեսք ուներ՝ սև գույն, լոգոտիպը սպիտակ գույնի (նախորդ հարթակների վրա լոգոտիպը լուսավորված էր կանաչ գույնով), հարթակը պատված է կիսովչափ փայլուն մոխրագույն և ալեխառն սև երանգներով։ Որպեսզի օգտվողը համոզվի, որ հարթակը միացել է լոգոտիպը պետք է լուսավորվի։

Սարքավորման տվյալնները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պրոցեսոր՝ կենտրոնական 8-միջուկային x86-x64 APU պրոցեսոր, 1,75 ԳՀց[4][5] (2 հատ)
  • Գրաֆիկական պրոցեսոր՝ AMD Radeon GPU` APU կազմի մեջ, հիմնված է AGCN-ճարտարապետության վրա 12 մշակողղական մոդուլներով որոնք զինված են 768 մոդուլներով D3D 11.2 @ 1,31 TFLOPS[6]
  • ՕՀՀ(RAM)` ունի 2 տեսակի հիշողություն DRAM և ESRAM: DRAM-ի ծավալը 8 Գբ (2133 ՄՀց)է բայց օգտագործվում է միայն 5-ը, իսկմնացացծ 3-ը օպերատիվ համակարգի պահանջների բավարարման համար է։ESRAM-ի ծավալը 32 Մբ է։ Տվյալների ծավալային փոխանակման արագությունը կազմում է ESRAM 192 Գբ/վրկ., DDR3 - 68,3 Գբ/վրկ[7]
  • Կոշտ սկավառակը՝ 500 Գբ, կոշտ սկավառակը հնարավոր չէ փոխել, սկայան կարելի է ավելացնել արտաքին կոշտ սկավառակ
  • Blu-Ray, DVD և CD հնարավորություն
  • Կառավարել հնարավոր է Kinect 2.0 համակարգով, այս անգամ նախրոդ սերնդի VGA օպտիկական խցիկը փոխարինվել է բարձր օպտիկական խցիկով - 1080 պիքսել։ Ունի նաև դեմքը ճանաչելու հնարավորություն։ Ինֆրակարմիր տվիչներով հնարավորություն է ստեղծվում նկարել մթության մեջ և պատկերի որակը բարձրացնել։ Տեղեկատվության ծավալային փոխանակությունը կազմում է 2 Գբ/վրկ։
  • [3] Ունի 3 USB 3.0 և 2 HDMI մուտքի ելքի տեղ
  • Առանց ինտերնետին միանալու հնարավոր է օգտագործել 24-ժամ առանց տարածքային սհամանափակման և առանց մշտական մուտքի ապահովում օգտատերի հետ պահանջի, սակայն այլ սահմանափակ հնարավորություններով

4K վիդեո չափ և 7.1 ձայնի հնարավորություն, Xbox One-ը չունի ելք դեպի կոմպոզիտային և կոմպետենտային վիդեո համակարգ

Հնարավորություններրը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվային ինտերֆեյս
[խմբագրել | խմբագրել կոդը]

Xbox One-ը ձեզ հնարավորություն կտա օգտվել հավելվածներից (Skype, Internet Explorer և այլն.) որոնք տեղ են գտել էկրանի կողքերում։ HDMI-ով հնարավոր կլինի Xbox One-ը վերածել հեռուստահարթակի, ինչնել իր հերտին հնարավորություն կտա դիտել հեռուստացույց հարթակի միջոցով։

Ներկայացվել է նոխորդ Xbox 360 հարթակի կատարելգործված տեսակը, որը հնառավորություն է տալիս ավելի արագ արձագանքել մոտ 15 % խաղացողի հրահանգներին, կատարվել է մոտ 40 տեխնիկական փոփոխություններ, հնարավորություն կա Wi-Fi Direct, միացնել այլ հավաքակազմ։ Ըստ հեղինակների նոր գեյմփադը կաշխատի 10 տարի։

Հատուկ խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Crimson Dragon
  • D4
  • Dead Rising 3
  • Fable Legends
  • Fighter Within
  • Forza Motorsport 5
  • Halo
  • Killer Instinct
  • Kinect Sports Rivals
  • Minecraft։ Xbox One Edition
  • Powerstar Golf
  • Quantum Break
  • Ryse։ Son of Rome
  • Sunset Overdrive

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Patrick Garratt (11 сентября 2008 года). «Microsoft hiring for the "next generation of gaming platforms"». VG247. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 12 апреля 2012-ին.
  2. Andrew Goldfarb (2012 թ․ փետրվարի 28). «Report: Next Xbox Codenamed 'Durango'». IGN. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  3. 3,0 3,1 Hickey, Matt. «The New Xbox: Touch Controllers and Named "Infinity"?». Forbes. Forbes. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  4. «Частота процессора Xbox One увеличена до 1,75 ГГц». 3D News. 2 сентября 2013. Վերցված է 2 октября 2013-ին.
  5. Cunningham, Andrew. «Xbox One gets a CPU speed boost to go with its faster GPU». ArsTechnica. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. «The Xbox One: Hardware Analysis & Comparison to PlayStation 4». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «Xbox One's 8 GB RAM is DDR3». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Xbox One- խաղային համակարգի պաշտոնական կայքէջը Արխիվացված 2013-06-07 Wayback Machine