Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև հայելի |
---|
![Изображение логотипа](https://cdn.statically.io/img/upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/db/Black_Mirror_logo.svg/300px-Black_Mirror_logo.svg.png) |
Ժանր | գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, հեռուստադրամա, անթոլոգիա սերիալ, dystopian television series?, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ, երգիծանք և թրիլլեր հեռուստասերիալ |
---|
Թեմա | տեխնոլոգիա |
---|
Ստեղծող | Charlie Brooker? |
---|
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Otto Bathurst?, Էյրոս Լին, Brian Welsh?, Owen Harris?, Carl Tibbetts?, Bryn Higgins?, Ջո Ռայթ, Dan Trachtenberg?, James Watkins?, Jakob Verbruggen?, James Hawes?, Toby Haynes?, Ջուդի Ֆոսթեր, Ջոն Հիլլկոուտ, Tim Van Patten?, Դևիդ Սլեյդ և Colm McCarthy? |
---|
Գլխավոր դերերում | Դենիել Լապեյն, Հաննա Ջոն-Քեյման, Michaela Coel?, Դենիել Քալույա, Թոբի Քեբել, Ռորի Քիններ, Հեյլի Էթուել, Lenora Crichlow?, Daniel Rigby?, Ջոն Հեմ, Բրայս Դալաս Հովարդ, Մալաչի Քիրբի, Ալեքս Լոուտեր, Քելլի Մաքդոնալդ, Գուգու Մբատա-Ռոու, Ուայաթ Ռասել, Ջորջինա Քեմփբել, Ռոզմարի ԴեՈւիթ, Դուգլաս Հոջ, Մաքսին Փիկ, Ջեսի Փլեմոնս, Անդրեա Ռայսբորո, Ջեսիկա Բրաուն Ֆինդլի, Լինդսի Դունկան, Ջոդի Ուիտաքեր, Դոնալ Գլիսոն, Քլոե Փիրրի, Մայքլ Սմայլի, Ռեյֆ Սփալ, Մադլեն Բրուեր, Մաքենզի Դեյվիս, Էլիս Իվ և Ջերոմ Ֆլին |
---|
Սցենարիստ | Charlie Brooker?, Konnie Huq?, Jesse Armstrong?, Ռաշիդա Ջոնս և Michael Schur? |
---|
Նկարահանման վայր | Լոնդոն[2], Լոս Անջելես, Տորոնտո և Քեյփթաուն |
---|
Եթերաշրջանների քանակ | 6 |
---|
Սերիաների քանակ | 28[1] |
---|
Էկրաններին է | դեկտեմբերի 4, 2011-ից |
---|
Հեռուստաալիք | Channel 4 և Նեթֆլիքս |
---|
Ընկերություն | Zeppotron[3] և Banijay UK |
---|
Դիստրիբյուտոր | Banijay UK և Նեթֆլիքս |
---|
Պատկերի ձևաչափ | 16:9[4] |
---|
Պարգևներ | |
---|
Պաշտոնական կայքէջ |
«Սև հայելի» (անգլ.՝ Black Mirror), բրիտանական գիտաֆանտաստիկ հեռուստասերիալ-անթոլոգիա, ստեղծված Չարլի Բրուկերի կողմից։ Սերիաներն իրար հետ կապված չեն ոչ սյուժեով, ոչ դերասաններով, ոչ ժամանակի ու տեղի պատմություններով։ Բրուկերի խոսքերով, բոլոր սյուժեներն միավորում է միայն երգիծանքն այն կյանքի մասին, որով այսօր ապրում է ժամանակակից հասարակությունը[5]։ Տարանցիկ թեման է` տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը մարդկային հարաբերությունների վրա[6]։
Առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2011 թվականի դեկտեմբերի 4-ին Channel 4 հեռուստաալիքով, երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը կայացել է 2013 թվականի փետրվարի 11-ին։ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին եթեր է հեռարձակվել հատուկ Սուրբ Ծննդյան սերիան։ 2015 թվականի սեպտեմբերին Նեթֆլիքս ընկերությունը պատվիրեց 6 սերիայից բաղկացած երրորդ եթերաշրջանի ստեղծումը, որոնց ցուցադրությունը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 21-ին[7]։ Չորրորդ եթերաշրջանի ցուցադրությունը, կազմված 6 սերիայից, տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 29-ին[8]։ Հինգերորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 5-ին։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| |
|