Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

փռվել

Հայերեն

վանկեր՝ փ(ը)ռ•վել 

Բայ

  1. փռել բայի կրավորականն ու չեզոքը ◆ Գետնին փռված ծաղկանկար գորգի վրա... ննջում էր վեհ անդորրությամբ չքնաղ եղնիկը շահի: (Գարեգին Սևունց)
  2. մեկնվել, վայր ընկնել (գետնին, մահճակալի՝ բազմոցի և այլնի վրա) ◆ Կինը... իներցիայով առաջ վազեց մի քանի քայլ էլ և փռվեց գետնին երեսի վրա: (Նար-Դոս)
  3. (փխբ․) տարածվել, ձգվել ◆ Աստղերի և լուսնի տակ փռվել էր Արարատյան դաշտը: (Ակսել Բակունց) ◆ Փռվում է դեմս իսկույն մի փողոց խաղաղ ու փողոցի անկյունում մի վտիտ տղա: Եղիշե Չարենց
  4. շաղ գալ, ցրվել ◆ Նրա խիտ և երկայն մազերը փռվեցին և ծածկեցին ամբողջ կազմվածքը ամեն կողմից: (Ղազարոս Աղայան)
  5. օդի միջոցով տարածվել՝ սփռվել ◆ Քառասուն-հիսուն կրծքից բխած՝ այս հուժկու, բազմահնչուն և միահամուռ ձայնը, որ ինքնին հայոց լեզուն է, Երասխի շառաչի հետ փռվելով Արարատյան աշխարհի վրա՝ թվում էր, թե սլանում է ազատ-Մասիսն ի վեր: (Ավետիք Իսահակյան)
  6. մեկնվել ◆ Ղուկաս էֆենտի իր թիկնաթոռին մեջ փռված... կդիտեր այս տողանցությունը: «Երևանյան օրեր»
  7. ընկնել, սպանվել ◆ Եվ թշնամու զինվորները փռվում էին գետնին: (Գեղամ Սարյան)
  8. (փխբ․) ծավալվել, ուռճանալ, մեծանալ ◆ Եվ վարդագույնը մի մշուշի նման նրա հոգում փռվում էր մի անեզրական կարոտ: Եղիշե Չարենց
  9. (փխբ․) ձգվել, երկարությամբ տարածվել՝ բացվել
  10. (փխբ․) տարածվել, հռչակվել ◆ Քաղաքի մեջ լուր փռվեցավ: Ռափայել Պատկանյան
  11. շաղ գալ, սփռվել, ցրվել, ցողվել

Հոմանիշներ

  1. մեկնվել, պառկել, ընկողմանել, (փխբ․), տարածվել, երկարվել, երկննալ (արևմտհ․), տախտապարվել (գետնին), (գվռ․)՝ լենքվել, լարխել, փռկվել
  2. տե՛ս պատել
  3. տե՛ս ծավալվել
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը