Jump to content

Burning Man

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Burning Man
Изображение логотипа
Տեսակպարբերական իրադարձություն և arts festival?
Երկիր ԱՄՆ
ՎայրBlack Rock Desert?
Առաջինը1986
ՀիմնադիրԼարի Հարվեյ, John Law? և Cacophony Society?
burningman.org(անգլ.)
 Burning Man Festival Վիքիպահեստում
2010 թ. օդից արված լուսանկարը պատկերում է "C" տեսքով ժամանակավոր քաղաքը։

Burning Man, Նևադայի Ռինո քաղաքից մոտ 193 կմ դեպի հյուսիս գտնվող Բլեք րոք (անգլերեն՝ Black rock desert) անապատում ամեն տարի տեղի ունեցող իրադարձություն է[1]։ Իրադարձությունը տևում է ութ օր՝ օգոստոսի վերջին երկուշաբթիից մինչև ամերիկյան Աշխատանի օրը (անգլերեն՝ Labor Day): Իրադարձությունն ավարտվում է շաբաթ երեկոյան վառելով հսկա փայտե մարդու նմանակը, որն ութ օրում ստեղծված արվեստի արդյունքն է։

Իրադարձությունը բնութագրվում է որպես ամբողջովին իրենց վրա հենվելով ծայրահեղ ինքնահաստատման հանրություն ստեղծելու փորձ (անգլ.՝ radical self-expression, and radical self-reliance)[2]:

Իրադարձությունը կամընտրական է հագուստի պահով, և հասարակական մերկությունը տարածված է։

Իրադարձության ութ օրերի ընթացքում մասնակիցները անապատում տարբեր արվեստի ստեղծագործություններ են անում, իրար հետ շփվում, վայելում ուրիշների ստեղծած արվեստը, գոյատևում սեփական ուժերին ապավինելով (ամեն մասնակից պատասխանատ��ւ է իր ուտեստի, ըմպելիքի, տաքությունից, քամուց, և ցրտից պաշտպանվելու, քնելու տեղի, մաքրության, և իրադարձությունից հետո անապատը սեփական մնալու որևէ հետքից մաքրելու համար)։ Մասնակիցները ազատ են անձնական արտահայտության ձևեր գտնելու մեջ, ինչպիսիք են անձնական հագուստի լինելու կամ չլինելու և նրա ինչպիսության ընտրությունը։

1999 իրադարձության նեոնե խողովակներով Մարդը

Առաջին փայտե մարդու նմանակը վառվել է 1986 թվականին Սան Ֆրանցիսկոյի ափերից մեկում, մի խումբ ընկերների միջոցով։ Հետագայում, մասնակիցների թիվը շատացել է և վայրը փոխվել Նեվադայի անապատ։

Այրվող մարդը կազմակերպվում է Բլեք Ռոք Սիթի, ՍՊԸ-ի միջոցով։ 2008 թվականին 49,599 մարդ են մասնակցել Այրվող մարդուն[3]։

Աղբյուրներ

  1. Այրվող մարդ՝ Հաճախակի տրվող հարցեր (անգլերեն)
  2. «What is Burning Man?» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
  3. «latimes.com (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Burning Man» հոդվածին։